Երբ մեր Տիրոջը խաչում էին, այդ բազմությունն էր, որ ասում էր «խաչիր դրան, խաչիր դրան»
Ժողովուրդ, այս 2 օրերը շատ եմ տեսնում «ձայն բազմաց ձայն Աստուծո» արտահայտությունը: Սա Քրիստոենական ճշմարտություն չէ: Ամենամոտ բանը Երիքովի գրավման պատմությունն է: Բայց նույնիսկ այնտեղ նման բան չկա: Երբ մեր Տիրոջը խաչում էին, այդ բազմությունն էր, որ ասում էր «խաչիր դրան, խաչիր դրան» (Ղկ. 23:21):
Եթե խոսքը գնում է մեծամասնության մասին, ապա Աստուծո Խոսքը հստակ ասում է, որ վերջին ժամանակներում մեծամասնությունը գնալու է Աստուծո կամքին հակառակ ու ըմբոստանալու է Աստուծո դեմ: Դուք հիմա ինչպե՞ս եք ասում «ձայն բազմաց ձայն Աստուծո» (ընտրությունների հետ կապ չունի):
Արմեն Հարեյան