Շումախերն ուշքի է եկել 3 ամսվա կոմայից հետո
The Mirror-ը հայտնում է, որ Formula 1-ի հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերը բացել է աչքերը:
Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, արձագանքում է լույսին, ձայներին: Ապրիլի 4-ին Շումախերի մենեջերը հայտնել էր, որ նա արթնացել է 96 օր կոմայի մեջ մնալուց հետո:
Շումախերի ընտանիքի եւ թիմի անդամները հրաժարվում են մեկնաբանություն տալ ավտոարշավորդի վիճակի վերաբերյալ: