26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում այսօր լռության օր է

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում այսօր լռության օր է: Նախընտրական քարոզչությունը ընտրություններին մասնակից ուժերի կողմից արգելվում է:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք: Նրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող:

Արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:

Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։

Կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմ են համարվում 5 և 7 տոկոսը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ