23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էս ինչ կենեք, ըսիգ մեր վիշտն է, ըսիգ մեր ցավն է… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք

Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն:

Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ը՞նչի էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ…

30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք: Գյումրեցիները, մարզի պատգամավորները, պաշտոնյաները իրանց զոհերի հիշատակին ծաղիկ խոնարհելու, հարգանքի տուրք մատուցելու համար, իրանց սեփական քաղաքի մեջ բդի գան, կանգնին, ցուցակների մեջ իրանց անունները ման գան, օր թողնին կամ չթողնին՝ չափառներից ներս մտնին կամ չմտնին, օր մոտենան հուշակոթողին կամ մոտենալուց հետո ինչ -որ մի ջահել զաբոռներից ներս էղած մարդկանց կտեղեկացնե, օր ըստեղ մենակ դիվանագիտական կորպուստը բդի կանգնի: 

Հմի ըսածս ինչ է, տո, ա՛յ չակերտավոր դիվանագետներ, տո, այ՛ մարզային ու քաղաքային իշխանիկներ, տո, ա՛յ դեպուտատի թեկնածուներ, տո, ա՛յ դիվոտածներ, միջներդ մեկմ չկա՞ր «դուխով», օր կանգներ էս կազմակերպիչին ըսեր՝ էս ինչ կենեք, ըսիգ մեր վիշտն է, ըսիգ մեր ցավն է, ըսիգ մեր 30 -ամյա տառապանքի ու մեր զոհերի հիշատակի օրն է, դուք ո՞ւր ըսպես բաներ կենեք:

Սգացող ժողովրդին ը՞նչի կվիրավորեք, տո, ա՛յ կազմակերպիչ, ըդքան բանը չես հասկնա՞, օր եթե նախկին «չար» ու «քըխ» իշխանությանը չէին առանձնացնե ժողովրդից, գյումրեցիների կողմից սիրված ու ընդունած վարչապետին ը՞նչի էիք առանձնացրե, օ՞վ կամ ի՞նչը բդի սպառնար ժողովրդի վարչապետին:

Էլի լավ պրծանք, օր փշալարերով տարածքը չէիք առանձանցրե, որտև իրականում վտանգը «մեծ» էր, օր գյումրեցիները ծաղիկ դնելու համար կարող է չափառներից ներս «թռնեին»: Հուսով եմ, էս ամեն ինչից հետևություն կարվի ու կվերլուծվի՝ էս ամեն ինչը դիտավորություն էր, թե՞ պատահականություն, որ արվեց նոր իշխանության դեմ:

Այս մասին գրառում է արել ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ