21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սթրեսն ու նստակյաց աշխատանքը խաթարում են աղիների գործունեությունը

Սթրեսն ու նստակյաց աշխատանքը կարող են աղիների գործունեության խանգարումներ առաջացնել: Աղիների ճիշտ գործունեությունը լավ ինքնազգացողության, ակտիվության և աշխատունակության գրավականն է: Բժիշկները , սակայն, ցավով փաստում են, որ այսօր գրեթե բոլոր մարդիկ աղեստամոքսային որևէ խնդիր ունեն. շատերին հիմնականում անհանգստացնում է փորկապությունը:

Մեծահասակների մոտ փորկապության հիմնական պատճառներից է ամենօրյա լարվածությունը, ֆիզիկական պասիվությունը և չկանոնակարգված սնվելը: Փորկապութուն կարող է առաջանալ նաև թերմարսման, մսամթերքի չարաշահման, սննդակարգի կտրուկ փոփոխման, ջրի բաղադրության և ի վերջո՝ նյարդային խնդիրների պատճառով: Բժիշկների կարծիքով՝ եթե փորկապությունը ժամանակավոր բնույթ է կրում, ապա լուծողականներ օգտագործելով և սննդին հետևելով հարցը կարելի է լուծված համարել, իսկ եթե փորկապությունն ավելի քան 6 ամիս հանգիստ չի տալիս, ապա պետք է լրջորեն զբաղվել խնդրով` բարդություններից (թութքից և աղիքի ճաքից) խուսափելու համար:

Փորկապությունը բուժելու համար պետք է պարզել առաջացման իրական պատճառը և անցնել նորմալ կենսակերպի ու սննդակարգի: Մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել լողով: Ակտիվ կենսակերպը բարձրացնում է որովայնի առաջնային պատի մկանների տոնուսը և նպաստում փորկապության վերացմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ