27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂ-ն դադարեց բանակցություններին մասնակցել, ինչը խախտեց բանակցությունների բնականոն ձևաչափը. Վիկտոր Սողոմոնյան

ԼՂ երբեք չի եղել անկախ Արդբաջանի կազմում, բոլորին է սա հայտնի, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ ասաց քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սա պատմական փաստ է և քննարկման ենթակա չէ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այս հարցը միշտ կասկածի տակ է դրվում, բայց այս մասին Բաքվի ներկայացրած փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում», – նշեց նա։

Սողոմոնյանն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա անկախ հանրապետություն, հետագայում պետք է ինքը որոշի՝ ուզում է մնալ այդպիսին, թե միանա Հայաստանին: 

Նա անդրադարձավ նաև բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին:

«Հաճախ եմ հանդիպում հրապարակումների այն մասին, թե ով և երբ դուրս հանեց Ղարաբաղը բանակցություններից: Որպես կանոն՝ պնդվում է, թե իբր դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցրեցին: Մինչդեռ դա այդպես չէ, ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ժիրայր Լիպարիտյանի 1996-1997 թթ-ին արված հայտարարություններին և նույն թվականներին ՀՀ ԱԳՆ հայտարարություններին, որտեղ ասվում է՝ ՀՀ-ն համաձայնվել է, որ ԼՂ-ն որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին և դրանք տարվեն ՀՀ և Ադրբեջանի նախագահների ու դրանց պաշտոնական ներկայացուցիչների միջև:

Հենց այդ պահից էլ ԼՂ-ն դադարեց բանակցություններին մասնակցել, ինչը խախտեց բանակցությունների բնականոն ձևաչափը: Այսօր պետք է փաստել՝ ԼՂ վերադարձը բանակցային սեղան առավել ևս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցությունները կարտացոլեն հակամարտության իրական պատկերը և կողմերը», – ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ