21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը. Շարմազանով /տեսանյութ/

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը:

Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը : Փաշինյանը շարունակում է խաբել:

Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքակսնությունը:

Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան:

Չենք լռելու: Ֆեյսբուքյան հանրագրում տեսաուղերձ է թողել ՀՀԿ խոսնակ, Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ