Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ Փաշինյանին ուղղված նամակը
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը:
Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»:
«Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում»,- ասվում է նամակում:
Նա նաև «ներողություն է խնդրում դիվանագիտական արարողակարգի բոլոր թույլատրելի սահմաններն իր կոչով անցնելու համար»:
Ն. Փաշինյանին նա «խնդրում է թեթևացնել բանտում գտնվող մարդկանց վիճակը»: