24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք Արցախը հենց այդպես էլ ընկալում ենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախի գործող իշխանություններին իր աջակցությունը։

«Ես ասել ու ասում եմ, որ ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Արցախի իշխանություններին։ Ես համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, որոնցով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն», – այսօր լրագրողների խնդրանքով արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին՝ ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախի ներքին քաղաքական խնդիրներին՝ Փաշինյանն ասաց, որ Արցախում որոշիչ ուժը Արցախի ժողովուրդն է։ «Մենք Արցախը հենց այդպես էլ ընկալում ենք», – ասաց նա։

Նշենք, որ Սեֆիլյանը օրերս հայտարարել էր Արցախում իշխանափոխության անհրաժեշտության մասին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ