20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հանրայինը ոչ թե Հ1, այլ՝ Փ1 է դարձել. Հրապարակ

ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։ «Այսօրվա միջոցառումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի այցեքարտն է, որով, սակայն, չեն կարողանալու փոխել Հայաստանի քաղաքական օրակարգը, որը կախված չէ նրանից, թե Փաշինյանը քանի կիլոմետր կքայլի։ Պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կատարել ժողովրդին տված խոստումերը։ Կառավարությունը ֆիթնես-ակումբ չէ, ուր միայն քայլում են։ Ինչ վերաբերում է երթի կազմակերպմանը, մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, և անձամբ ինձ գրում են դասախոսներ, մակավարժներ, որ իշխանությունների կողմից իրենց «մեծապես խորհուրդ» է տրվում մասնակցել այսօրվա երթին»։

Իսկ Փաշինյանի առաջարկած դեբատին մասնակցելո՞ւ եք։ «Մենք սկզբունքորեն համաձայն ենք առաջին դեմքերի մակարդակով դեբատների։ Միաժամանակ հաշվի առնելով Հանրային ՀԸ-ի անհուն սերն իշխանության նկատմամբ, որը հորդում է լրատվական ու քաղաքական հաղորդումներից, այդ դեբատը պետք է ունենա հստակ համաձայնեցված ձևաչափ, մասնավորապես՝ լինի ուղիղ եթերում, մասնակիցների քանակը պետք է տրամաբանական լինի․ հնարավոր չէ 11 հոգով բանավեճ կազմակերպել, և մասնակիցները պետք է ունենան հավասար ժամանակ»։ Էն անեկդոտի պես՝ դե ասա չեք ուզում, էլի, մասնակցեք։ Դուք կարծում եք, որ Հանրայինից ընդհանրապե՞ս հույս չկա, որ գոնե ընտրարշավի առումով լինեն ոչ փաշինյանական։ «Հանրայինն այս ընթացքում ոչ թե Հ1, այլ՝ Փ1 է դարձել: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ