23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, սև ու սպիտակ չի անի. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ քաղաքական ուժերը քարոզարշավի համար ունեին ոչ թե 12 օր, այլ տվյալ դեպքում՝ 1 տարի՝ սկսած նախորդ ընտրություններից անմիջապես հետո։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ քաղաքական ուժերի դժգոհություններին, թե քարոզարշավի ժամկետը կարճ է։

«Ինչո՞ւ չես պատրաստվում ընտրություններին, ինչո՞ւ չես ներկայացնում քո մտահոգությունները, գործիքակազմը, որով պետք է հասնես այս կամ այն նպատակին, որը հռչակում ես։ Այնքան բան կա, նստում-ասում են, ասում են՝ 12 օր ա։ 12 օր չի, 5 տարի է, տվյալ պարագայում՝ 1 տարի»,- ասաց նա։ Քոչարյանը չի ընդունում պատճառաբանությունը, թե հեղափոխական էյֆորիայի շրջան էր.

«Հիմա ի՞նչ, պիտի նստեն տա՞նը։ Հիմա էլ վաղը երթը շատ լինի, պիտի նստեն տա՞նը։ Դա կոչվում է «ատմազկա», դա բացատրություն չի»։

Վաղը Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթի նպատակը, ըստ Քոչարյանի, տրամադրություններ ստուգելն է. «Հոկտեմբերի 2-ից հետո հիմնական տրամաբանությունը եղել է այն, որ բարիկադները քանդում ենք, էլ չենք անելու սև-սպիտակ, որի մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր հարցազրույցներից մեկում պաշտոնապես ասել է, որ մարդիկ շատ լավ գիտեն՝ ով ով է, և իրենք խոսելու են իրենց ծրագրերից։ Բայց Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ