01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մխիթար Հայրապետյանը չի բացառում, որ Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել

Իմ աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն եմ ստացել, որ Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակաշրջանն, ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում այս նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին։

«Տպավորություն ունեմ, ար այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծքիը հետևյալն է, եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն։ Ինչ որոշում էլ կայացնի նոր Կառավարությունը, ես վստահ եմ, որ այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն», – ասաց Մխիթար Հայրապետյանը՝ չբացառելով, որ նոր Կառավարության կազմում Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել որպես որևէ նախարարության առանձին կոմիտե կամ գործակալություն։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ