23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարզումներն ավելի խելացի են դարձնում

Բոլորը գիտեն, որ մարզումները բարելավում են առողջությունը, և այժմ գիտնականները պարզել են, որ դրանք շատ լավ ազդեցություն են ունենում նաև ուղեղի աշխատանքի վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին հետազոտություններում պարզվել էր, որ մարզումներն արագացնում են այն բջիջների ծնունդը, որոնք արտադրում են մարմնի էներգիան մկաններում: Այս գործընթացը բարելավում է օրգանիզմի առողջությունը և թույլ չի տալիս գիրանալ:

Այժմ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների մի թիմ պարզել է, որ մարզումները նաև օգտակար են ուղեղում բջիջների առաջացման համար: Հետազոտության հեղինակ Մարք Դեյվիսն ասել է, որ էներգիան օգնում է, որ ուղեղն աշխատի ավելի արագ և արդյունավետ: Նա նաև ավելացրել է, որ իրենք փորձում են ապացուցել, որ մարզումներն առավել երիտասարդ են պահում մարդու ուղեղը:

Այլ կերպ ասած, ըստ Դեյվիսի, մարզումները բարելավում են մտածելու ունակությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ