23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քնաբեր հաբերը հինգ անգամ մեծացնում են շուտ մահանալու վտանգը

Հետազոտողները զգուշացնում են, որ քնաբեր հաբերը հինգ անգամ մեծացնում են շուտ մահանալու վտանգը: Վտանգը նաև մեծանում է չափաբաժնի ավելանալու հետ:

Daily Mail-ը գրում է, որ քնաբեր հաբերի շատ մեծ չափաբաժին օգտագործողների մոտ մեծանում է նաև քաղցկեղի առաջացման վտանգը:

Նոր հետազոտությունը, սակայն, զգուշացնում է, որ անգամ այն մարդիկ, ովքեր ընդամենը 18 հաբ են օգտագործում ամբողջ տարվա ընթացքում, միևնույն է՝ ավելի երիտասարդ հասակում մահանալու մեծ վտանգի տակ են` ի տարբերություն նրանց, ովքեր քնելու համար դեղահաբեր կամ այլ դեղամիջոցներ չեն օգտագործում:

Հետազոտությունն արվել է ԱՄՆ-ում, բայց դեղամիջոցները, որոնց ուսումնասիրությամբ իրականացվել է հետազոտությունը, հիմնականում օգտագործվում են Մեծ Բրիտանիայում:

Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս դեղահաբերն օգտագործելուց առաջ խոսել բժիշկների հետ:

Հետազոտությունը, որն իրականացվել է Կալիֆոռնիայի և Վայոմինգի հետազոտական կենտրոններում, ապացուցում է, որ քնաբեր հաբեր օգտագործող մարդիկ 4.6 անգամ ավելի հավանական է, որ երիտասարդ տարիքում կմահանան, քան նրանք, ովքեր հաբեր չեն օգտագործում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ