01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չխոսել այն մարդու հետ, որն արժանի է զրույցի, նշանակում է կորցնել մարդուն

Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր։ Սաղմոս 39.

Առակն ասում է.

Չխոսել այն մարդու հետ, որն արժանի է զրույցի, նշանակում է կորցնել մարդուն: Իսկ խոսել մի մարդու հետ, որն այդ զրույցին արժանի չէ, նշանակում է կորցնել բառերը: Բայց խելացի մարդը չի կորցնում ոչ մարդուն, ոչ էլ բառերը…

Կարդանք մի գեղեցիկ պատմություն, որը լսել եմ քարոզներից մեկի ժամանակ.
Քրիստոնեական մեծագույն ճգնավոր` Անտոն Անապատականի մոտ գալիս է ոմն անծանոթ և խնդրում, որ սուրբը աղոթի իր համար, խնդրելով Աստծուց թողություն իր մեղքերի համար:
Ի՞նչ է անունդ, – հարցնում է Սուրբը.

Աստվա՛ծ կհայտնի քեզ, – պատասխանում է անծանոթ մարդը, ու հեռանում: Սուրբ Անտոնը աղոթքի է կանգնում իր խցում, խնդրելով Աստծուն անծանոթ մարդու մեղքերի թողության համար, և շատ չի ուշանում պատասխանը…

Դու ճանաչո՞ւմ ես այդ մարդուն, գիտե՞ս, թե ով է նա – լսվում է մի ձայն: Ո՛չ, չգիտեմ, անծանոթ է, պատասխանում է Սուրբը.

Սատանա՛ն է մարդու կերպարանքով, – ասում է ձայնը, – երբ վերադառնա քեզ մոտ մեկ շաբաթից, ասա նրան, որ ես կներեմ` եթե զղջա: Անցնում է մեկ շաբաթ, վերադառնում է անծանոթ մարդը:

Ես գիտե՛մ, թե ով ես դու, ասում է Անապատականը, և եթե զղջաս, Աստված քեզ կների:
Այդ ժամանակ անծանոթ մարդը կերպարանափոխվում է և բարձր քրքջալով արհամարհական պատասխանում.

– Ողջ աշխարհը ի՛նձ է լսում, ե՞ս պիտի զղջամ, ասում է, ու քաշվում է անապատ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ