23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի պախկվեք ժողովրդի հետևը ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա

Երկրի համար կարևոր որոշումների «լայն հանրային քննարկում»-ից ավելի աբսուրդային բան դժվար է պատկերացնել: Նախ հասկանալի չի, ոնց են այդ լսումները անցկացվելու և ինչ է նշանակում «լայն քննարկում»: Էլի՞ հրապարակ և ագոռա: Երկրորդը, հանրությունից ուզու՞մ եք հարցնել, թե արդյոք այն ուզում է ավելի վատ ապրել, որ հարկերը բարձրանան կամ տրանսպորտի գինը աճի և դրա հավանությունը ստանալ: Ես կուզեի դա տեսնել: Ես իհարկե չեմ կասկածում, որ թմբուկի հիպնոզացնող դմփ-դմփ-հուի միջոցով այսօր կարելի է ինչ հարց ուզում ես անցկացնել: Երրորդը, տղերք, «լայն հանրային քննարկում» օրենքի երկրում տեղի է ունենում հանրաքվեների և ընտրությունների միջոցով: Շուտով մի այդպիսի լսում ունենալու ենք և այդ պահից լսելու են արդեն միայն ձեզ:

Պատասխանատվությունն էլ միայն ձերն է լինելու: Համարու՞մ եք ճիշտ, որ նոր հարկեր պետք է մտցնել, արեք: Մի պախկվեք ժողովրդի հետևը ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա: Ոչ պոպուլյար որոշումներ ստիպված եք և պարտավորեք լինելու ընդունել: Այո, ձեզ անխղճորեն քննադատելու են, փողոցներ են փակելու, կառավարության շենքի դեմը հավաքներ են անելու: Պետք է էդ ջարմեն քաշեք և պատրաստվեք, որ առավելագույնը 5 տարուց ձեզ նույնպես ճամփելու են և Աստված տա, որ դա լինի ընտրությունների, այլ ոչ թե փողոցի միջոցով: Բայց արդյո՞ք դա չէր Ձեր ուզածը և հեղափոխության նպատակը: Արդյոք դուք չգիտե՞ք, որ «մահապարտներ եք» և պատվով պետք է կատարեք ձեր առաքելությունը և հետո «մահանաք»: Վստահ եմ, որ գիտեք: Այնպես որ դուխով

Արեն Պապիկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ