23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ ԱԺ-ում.

«Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին:

Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար:  Մեկ  անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման:

Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:

Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից: Դաս կարող է անել միայն այն ուժը, որը վեց ամիս շարունակ փաստարկված քննադատել է Փաշինյանի կառավարությանը: Իսկ այդ ուժը հանրապետականն է:

Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի: Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում և կարմիր գծերի պահպանում:

Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջև կանգնած են շուրջ 600 մարդ:

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:

Ազգային և քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի և Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ ևս ոչինչ  չստացանք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ