23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե կարող ես ապացուցել ապացուցի, եթե չէ օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի. Շարմազանովի խորհրդականը՝ Դավիթ Սանասարյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդականը՝ Գեղամ Պետրոսյանը, արձագանքել է վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, մասնավորապես նշելով.

«Ժողովուրդ բռնվեք…  ժառանգությունից թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե՝ ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ ,որ Շարմազանովը պետական բյուջեից որևէ լումա չի յուրացրել, որևէ պետական գնման գործընթացի չի մասնակցել ոչ ուղղակի ոչ անուղղակի : Եթե հակառակը կարող ես ապացուցել ապացուցի, եթե չէ ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի»:

Հ.գ  Որեւէ տեղ ցույց տվեք Շարմազանովի ելույթ կամ հարցազրույց, որտեղ վերջինս իր աջակցությունն է հայտնել կոռուպցիային կամ արատավոր երեւույթներին, այլ ընդհակառակը մշտապես քննադատել է եւ ասել, որ բոլորը օրենքի առաջ հավասար պետք է լինեն եւ օրինախախտները անխտիր պիտի պատժվեն: Իսկ եթե չհրապարակեք նման արտահայտություն, որտեղ նա աջակցում է ձեր ասած երեւույթներին, կարող ենք ձեր անունը կամ ազգանունը փոխել, քանի որ ձեր տրամաբանությունից ելնելով կարող ենք արձանագրել, որ դուք ոչ թե Դավիթ Սանասարյանն եք, այլ գրանտակեր սորոսյանը :

Մոռացա հարցնեմ Սորոսը ոնցա Սորոսը … 

Հիեցնենք, Սանասարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. 

«Շարմազանովը մեծ-մեծ խոսում է, որ ինքը կոռուպցիայի մեջ չի եղել, բիզնես չի ունեցել (էդ հլը հարց է). մեկդ հիշացրեք թող չմոռանա, որ երկիրը թալանող ուժի խոսնակն է եղել, երկիրը քանդող ուժի արածները լղոզողն է եղել, ինչն ավելի ծանր է, քան բիզնես ունեցող ու հարկ չվճարող որևէ բիզնեսմեն կամ մանր ու միջին կոռուպցիոներ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ