20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ում ամուսնական զույգը 128.8 մլն դոլար է շահել

ԱՄՆ-ի Մերիլենդ քաղաքում ամուսնական զույգը Powerball վիճակախաղով շահել է 128.8 մլն դոլար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նրանք չեն ցանկացել հայտնել իրենց անունները:
Հայտնի է, որ զույգի հաջողության գրավականը եղել է այն, որ շահող թվերի կոմբինացիան տոմսի վրա եղել է տոնական եղևնու տեսքով:

Այս շահումը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը նահանգի ամենախոշոր ջեկֆոտերի ցուցակում: Մինչ այդ՝ 2003թ., Բալթիմորի շրջանի մի բնակիչ շահել էր 183 մլն դոլար:
Գործակալությունը գրում է, որ ամուսինները դեռ չեն որոշել, թե ինչպես են ծախսելու գումարը: Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ այն չեն օգտագործի բարեգործության կամ պարտքերը մարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ