27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր խթան արտագաղթին. Հայկական Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին Ռուսաս­տանի նախագահ Վլադի­միր Պատ ինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստա­նի Դաշնության միգրացի­ոն պետական քաղաքակա­նության հայեցակարգը»:

Այդ մասին նա հայտարարել է Հա­մերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «հա­մերկրացիների» նախկին խորհր­դային երկրներում բնակվող «ռու­սական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար:

«Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 թ. հունվարից: Դրա հիմնական նպատակը Ռուսաստանի ժողովրդագրական խն­դիրները մասնավորապես անհա­վասար բնակեցվածության հարցը լուծելն է: Ներքին միգրացիայի արդ­յունքում երկրի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան մասերում բնակչու­թյան խտությունն անհամեմատ ավելի՝ բարձր է, քան այլ հատված­ներում: Համաձայն հոկտեմբերի 31- ին ստորագրված հայեցակարգի՝ միգրացիոն քաղաքականության նպատակը երկրի սոցիալ-տնտեսական, տարածական եւ ժողովր­դագրական զարգացման ոլորտի խնդիրները լուծելու համար բարեն­պաստ միգրացիոն իրավիճակ ստեղծելն է:

Ծրագրի կարևորության մասին է խոսում «հայրենադարձներին» տրամադրվող գումարների չափը: Ծրագրով ՌԴ քաղաքացիություն ստացած եւ առաջնահերթ բնակեց­ման տարածքներում 18 ամիս բնակվող քաղաքացիների համար նախատեսված են միանվագ վճար­ներ ընդհանուր մինչև 240 հազար ռուբլի ծրագրի մասնակցի եւ 120 հազար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Մինչ օրս այդ ծրագրով ՌԴ քա­ղաքացիություն է ստացել ավելի քան 750 հազար մարդ: Դրանցից շուրջ 50 հազարը հայաստանցիներ էին: Նախկինում այս խնդիրը բազ­միցս բարձրացվել է, անգամ քննարկվել ռուս-հայկական միջկա­ռավարական հանձնաժողովի մա­կարդակով, սակայն ծրագրի գործունեությունը դադարեցնել չի հաջողվել:

Նոր հայեցակարգի ստորագրու­մը, որով, ըստ Պուտինի՝ «դյուրաց­վելու է Ռուսաստանի քաղաքացիու­թյուն ստանալը համերկրացիների համար», արտագաղթի ծավալների մեծացման մտավախություն է առա­ջացրել հասարակության շրջանում: Սակայն հայեցակարգում արված նոր շեշտադրումները վերաբերվում են հիմնականում «ռուսական աշ­խարհի» պահպանությանը: Դրա նպատակների թվում է «ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի եւ Ռուսաս­տանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահ­պանումն ու պաշտպանությունը»:

Նման թիրախավորումը խոսում է այն մասին, որ նոր հայեցակարգով ուժեղացվելու է աշխատանքը Ուկ­րաինայի եւ Մերձբալթյան երկրների ուղղությամբ: Դրա մասին է վկայում նաեւ Պուտինի ելույթում արված դի­տարկումը ոուսատյացության վե­րաբերյալ: «Ուկրաինայում, Մերձբալթյան եւ մի շարք այլ երկրներում խմ­բագրվում է պատմությունը, պատե­րազմ է ընթանում հուշարձանների դեմ, ռուսաց լեզվի դեմ: Մարդկանց վախեցնում եւ պարզապես ահաբե­կում են: Սեփական ազգային արմատները պահպանելու յուրաքանչ­յուր մարդու համար բնական ձգտու­մը հայտարարվում է հանցագործություն եւ անջատողականություն»,-հայտարարել էր Պուտինը:

Հայրենակիցների ծրագրի շրջանակներում Մերձբալթյան երկրներին ավելի վաղ անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Խոսելով ծրագրի հաջողության մասին, նա նշել էր, որ պատճառներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած բարդություններն են, որոնց ռուսալեզու բնակչությունը բախվում է օրինակ Մերձբալթյան երկրներում: «Մասնավորապես Լատվիայում կարելի է տուգանվել լատիշերեն չօգտագործելու համար»,- ասել էր Կարասինը:

Այսպիսով, նոր հայեցակարգը չի մեծացնում Հայաստանից արտա­գաղթի վտանգը: Դրա ընդունման եւ դրա դրույթներին համապատաս­խան նոր օրենսդրական կարգավո­րումների արդյունքում, հավանա­բար, կմեծանա Ուկրաինայից եւ Մերձբալթյան երկրներից Ռուսաստան ներգաղթողների թիվը: Բացի այդ, միջինասիացի միլիոնավոր աշխատանքային միզրանտներ, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան դյու­րացված կարգով դառնալ Ոուսաստանի քաղաքացի:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա նոր հայեցակարգով ՀՀ-ից արտա­գաղթի վտանգը, բնականաբար, չի նվազում: Արգելել Ոուսաստանին ծրագիրն անցկացնել Հայաստա­նում գործնականում անհնար է: Բա­ցի այդ, ՌԴ-ն միակ երկիրը չէ, որ նման ծրագրեր է իրականացնում: Ավելի թիրախավորված «ուղեղնե­րի արտահոսքին» են նպաստում եվրոպական եւ հյուսիսամերիկյան մի շարք երկրներ՝ տարբեր ոլորտ­ների մասնագետներին շահավետ պայմաններ աոաջարկելով: Բնա­կանաբար արտագաղթի թվային արտահայտման վրա դա տեսանե­լի ազդեցություն չի թողնում, թեեւ պակաս վտանգավոր չէ:

Ինչ վերաբերվում է «հայրենա­կիցների» ծրագրով Ռուսաստանի սակավ բնակեցված տարածքներ տեղափոխվող մեր հայրենակիցնե­րին, ապա նրանց հայրենիքում պա­հելու համար ամենագործուն տար­բերակը Հայաստանում մրցունակ պայմաններ ստեղծելն է հեռանալու սոցիալ-տնտեսական պատճառնե­րի չեզոքացումը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ