24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ օժիտի պատճառով

Բանգլադեշում հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ, երբ նրա փեսացուն ամուսնությունից մի քանի րոպե առաջ նրանից պահանջել է օժիտը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ֆարզանա Յասմինը ասել է, որ ամուսնանալուց օժիտ վերցնելու ավանդույթը համարում է ճնշում կանանց վրա և ուզում է իր այս քայլով ոգեշնչել մյուս կանանց` հետևելու իր օրինակին:

Չնայած Բանգլադեշի մի շարք շրջաններում օժիտ ստանալը համարվում է հանցագործություն՝ այնուամենայնիվ, երկրում ավանդույթները դեռևս շատ ուժեղ են:

Բանգլադեշի ԶԼՄ-ները տարբեր կերպ են արձագանքել Յասմինի արարքին: Մի մասը աջակցել է նրան, իսկ մյուս մասը քննադատության է ենթարկել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ