27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնական Բաքուն հերքում է Նիկոլ Փաշինյանին

Բաքվի եւ Երեւանի միջեւ առաջին դեմքերի կամ նախարարների մակարդակով օպերատիվ կապ գոյություն չունի: Այս մասին ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից արտաքին հարցերի դեպարտամենտի ղեկավար Ահմեդ Գաջիեւը:  Հայաստանն ու Ադրբեջանը՝ հակամարտության կողմերը կարգավորման շուրջ բանակցում են, եւ նման կապերը նորմալ է, ասել է Գաջիեւը: 

Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարը անթույլատրելի է համարել Հայաստանի ղեկավարության հայտարարությունը այսպես կոչված՝ «անջատողական ռեժիմին» բանակցային գործընթացին մասնակից դարձնելու վերաբերյալ:

«Սա վնասում է Դուշանբեում Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշիյանի միջեւ տեղի ունեցած երկխոսությանը: Սա անթուլատրելի մոտեցում է, որը չի նպաստում կարգավորմանը, այլ լարվածություն է հաղորդում»:  Գաջիեւը նշել է, որ կոնֆլիկտի պատասխանատու կողմը Հայաստանն է, քանի որ հենց նա է օկուպացրել Ադրբեջանի տարածքները ռազմական ճանապարհով: 

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ