25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն Փաշինյան, այն որ երկու միասեռական լքել են Հայաստանը ընդհանրապես տեղին չէ այն ֆոնին, երբ մարդիկ ընտանիքներով են լքում Հայաստանը

Պարոն Վարչապետ, որ դուք ավանդական ընտանիքի կողմնակից եք, դա ակնհայտ է ձեր գեղեցիկ ընտանիքի օրինակով, սակայն ԼԳԲՏ համայնքների հետ կապված հարցում բացարձակ էական չէ Ձեր, իմ կամ որևէ մեկի անձնական դիրքորոշումը, և առհասարակ այն հարցում, թե ով անձնապես ինչ սեռական կողմնորոշում ունի:

Հարցը այդ կոնտեքստից չէ, որ հանրության մոտ դժգոհություն է առաջացնում: Եվ այն որ երկու միասեռական լքել են Հայաստանը ընդհանրապես տեղին չէ այն ֆոնին, երբ մարդիկ ընտանիքներով են լքում Հայաստանը գյուղական համայնքների թերի զարգացման, աշխատաշուկայի դժվար պայմանների, փոքր և միջին ձեռնարկատիրության շուկայի բացակայության և այլ պատճառներով, և Հայաստանցիներին հանդիպելիս նույնպես ասում են. «Հազիվ փախանք էդ անտեր Հայաստանից»:

Հանրության դժգոհությունը առաջացնում է ոչ թե առանձին միասեռականների առկայությունը (կարծեմ մենք այդքան տգետ կամ վայրենի ազգ չենք, ինչպես փորձում են ներկայացնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով), այլ ԼԳԲՏ համայնքի ակտիվ, գերակտիվ ԼՈԲԲԻՆԳԸ, որն ավելի է ակտիվացել հեղափոխությունից հետո: Հանրությանն անհանգստացնում է, թե …

1. Հայաստան ներգրավվող դրամաշնորհներից ո՞ր տոկոսն է ուղղված ավանդական արժեքների քարոզչությանը, ավանդական ընտանիքների ամրապնդման խնդիրների լուծմանը, ծնելիության խթանմանը և ո՞ր տոկոսն է ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը, քարոզչությանը, նրանց կրթմանը, համայնքի ընդլայնմանը,

2. Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական ակտերի կամ խնդիրների ո՞ր տոկոսն է ուղղված բնակչության կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամների խնդիրների լուծմանը, անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց առաջնային օգնության ապահովմանը, թմրամոլների օգնությանը և ո՞ր տոկոսն է ուղղված սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը, նրանց իրավունքների ամրապնդմանը, նրանց կողմից իրականացվող լոբբինգի շրջանակներում բխող հարցերի քննարկմանը:

3. Հայաստանի երիտասարդության ո՞ր տոկոսն է ներգրավված ազգային և ավանդական արժեքների վերաբերյալ կրթական ծրագրերում և ո՞ր տոկոսն է ներգրավված միասեռականության, ֆեմինիստական և նմանատիպ այլ միջոցառումներում:

4. Հանրությանը անհանգստացնում է ԼԳԲՏ համայնքի զոռբայությունն ու իրենցից տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ ակնհայտ ագրեսիան (նկարները կից), վախի մթնոլորտի տարածումը և այլանդակ պահվածքը, որն ուղղորդված խրախուսվում է իրենց անկախ լրատվամիջոց համարող լրատվականների կողմից (տես նկարը, թարմ օրինակ՝ Շուռնուխի դեպքը): 

5. Հանրությանը անհանգստացնում է, որ ազգային արժեքների ամրապնդման ոլորտում ոչ մի հասարակական կազմակերպություն դրամաշնորհ չի կարողանում հայթայթել, բայց բավական է ծրագիր ներկայացվի աղանդների կամ սեռական փոքրամասնությունների պաշտպանության գծով, մի քանի դեսպանատուն հերթ կկանգնեն այդ ծրագրերի ֆինանսավորման համար: 
Սրանք են խնդիրները, որոնց հետ բախվում ենք, ոչ թե յուրաքանչյուրիս անձնական դիրքորոշումը:

Ալմաստ-Ալլա Մուրադյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ