27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միանման աշխատանքը վտանգավոր է առողջության համար

Իսպանացի գիտնականները պարզել են, որ այն աշխատակիցները, որոնք ամեն օր կատարում են նույնատիպ, միապաղաղ աշխատանք, վերջում չեն դիմանում և ամբողջությամբ կորցնում են հետաքրքրությունն իրենց պարտականությունների նկատմամբ. առաջանում է ապատիա: Այս մասին հաղորդում է zdravoe.com կայքը:

Տխուր աշխատանքը, ինչպես և չափից դուրս ակտիվ աշխատանքը, վնասակար է նաև առողջության համար: Անհետաքրքիր, տխուր աշխատանքը, որը հաճույք չի պատճառում, մարդկանց գցում է մի իրավիճակի մեջ, կարծես նա թակարդում լինի, նրանց մոտ սկսում է գերիշխել սեփական պարտավորությունների նկատմամբ ցինիկ վերաբերմունք և հակասություններ, որ ինքը չի կարողանում շտկել իր կյանքը և դուրս գալ այդ թակարդից:

Հիմնականում «տխրում» են վարչական աշխատակիցները և սպասարկման ոլորտի ներակայացուցիչները: Տղամարդիկ ավելի շատ են տառապում տխուր պարտականություններից, քան կանայք: Պասիվ ռազմավարությունը, որ որդեգրում է այս դեպքում աշխատակիցը հանգեցնում է այն բանի, որ հաճախ գործընկերները զարմանում են, թե ինչու են ամենաակտիվ և գործունյա աշխատակիցները սկսում վատ աշխատել:

Միակ բանը, որ կարող փրկել աշխատակցին նման իրավիճակում, դա ընտանիքն է։ Ընտանիքը, գործընկերները և երեխաները կարող են մաքուր օդի պես անհրաժեշտ լինել աշխատանքի մեջ խեղդվող մարդուն: Բժիշկները պարզել են նաև, որ 10 տարի նույնանման նստակյաց աշխատանքով զբաղվողները վտանգված են, նրանց մոտ հավանական է աղիների քաղցկեղի առաջացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ