05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ջորջ Բուշի դուստրն ամուսնացել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստր Բարբարա Բուշը ամուսնացել է՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Տեղեկացվում է, որ Բարբարայի ընտրյալը դերասան և սցենարիստ Քրեյգ Քոյնն է: Ամուսնությունը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 7-ին:

Ջորջ Բուշ կրտսերը իր աղջկան ուղեկցել է պսակադրության ժամանակ, իսկ ավագ Բուշը այդ ընթացքում հետևել է հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Մեն նահանգում՝ Քենեբանքփորթի իրենց ընտանեկան առանձնատանը։

Նշվում է նաև, որ նորապսակները մտադիր են բնակություն հաստատել Նյու Յորքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ