08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը ողջունում է Աննա Հակոբյանի քայլը, բայց եւ հիշեցնում

«Մենք ողջունում ենք այդպիսի նախաձեռնությունները, որովհետև, որովհետև այն խաղաղությանն է ուղղված եւ լավ իմանալով, թե ինչ է պատերազմը, մենք գիտենք խաղաղության գինը»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը, ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում  Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորի կանանց ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ՝  խաղաղության ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Նա հայտարարել է, որ  «կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ», եւ , որ հավատում է, որ «մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները» ։ 

Մեղ հետ զրույցում, Դավիթ Բաբայանը շեշետեց, որ խնդիրը երկրորդ կողմ էլ ունի՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ընալում է այդ ամենը: «Ադրբեջանը շարունակում է մնալ ահաբեկչական, շարունակում է  մնալ երկիր, որտեղ հայատյացությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետական գաղափարախոսություն է եւ այդ երկիրն ու նրա իշխանությունները չեն ցանկանում փոխել այդ իրավիճակն ու իրենց մոտեցումները, ընդհակառակը, նրանք շարունակում են էլ ավելի կարծրացնել իրենց դիրքորոշումները»,-շեշտեց Դավիթ Բաբայանը եւ հավելեց.

«Այս պարագայում իհարկե, պետք է չմոռանալ մեկի բան, այո, մենք խաղաղության կողմնակից ենք, արժեւորում ենք խաղաղությունը ոչ թե նրա համար, որ վախենում ենք պատերազմից, այլ նրա համար, որ գիտենք խաղաղության գինը, բաց մենք միեւնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, որ խաղաղության պապանման կարեւորագույն եւ միգուցե միակ հիմքը այն է, որ մենք ունենանք հզոր բանակ, համախմբված հսարակություն եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք: Այսինքն, խաաղության համար մենք պետք է լինենք ուժեղ, ավելի ուժեղ, քան ահաբեկիչ հակառակորդը»:

Դավիթ Բաբայանի խոսքով, Աննա Հակոբյանի նախաձեռնությունը , այսուհանդերձ ողջունելի է եւ ավելի շուտ՝ պատգամ է աշխարհին, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, այդ աշխարհընկալումն ունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ