Ասպիրինն օգտակար է քաղցկեղի դեմ պայքարում
Գիտնականները պարզել են, որ ասպիրինը կարող է օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժման հարցում, հաղորդում է MedicalXpress-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղիների, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղով տառապող շուրջ 120 հիվանդի կենսունակությունը, ջերմիջեցնողներն ընդունելուց հետո, 20-30 տոկոսով ավելացել է:
Ինչ վերաբերում է կողմնակի արդյունքներին, քիչ թվով հիվանդների շրջանում աղեստամոքսային տրակտում լուրջ արնահոսություն է սկսվել: Սակայն նրանց թիվը քիչ է այն մարդկանց թվից, որոնք ասպիրին չեն գործածել, սակայն տարբեր պատճառներով տառապել են աղեստամոքսային համակարգում արնահոսությունից: