19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության շուրջ նախանշված դրական միտումները

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության շուրջ նախանշված դրական միտումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բոլոր դրական միտումները», – ասել է դիվանագետը: «Այժմ կարևոր է նրանք զարգացնելը և չվնասել դրանք անզգույշ հռետորաբանությամբ, ինչը, ցավոք, վերջերս ևս տեղի է ունենում»:

«Մենք մեր կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք այդ դրական միտումներին », -ընդգծել է Զախարովան:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը   հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են հաջորդ ամսվա ընթացքում շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ