23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը բնական է. Հովհաննես Իգիթյան

Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը փաստում է՝ ներկայիս ԱԺ-ն չի համապատասխանում ժողովրդի պահանջներին:

«Գաղտնիք չէ, որ այս Ազգային Ժողովը ձևավորվել է ընտրակաշառքների ադմինիստրատիվ այլ միջոցների ձևով և այսօր այն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց նա:

Իգիթյանի խոսքով՝ գլոբալ տեսանկյունից նայելով կարող ենք ասել, որ ժողովրդի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու  պահանջը Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, լրիվ բանական է:

«Շատ տրամաբանական է, որ այս ընտրությունները պետք է հնարավորինս շուտ լինեն, քանի որ հնարավոր չէ զարգացնել Հանրապետությունը. եթե ամենակարևոր իշխանություններից մեկը՝ Ազգային Ժողովը չի աշխատում»,-նշեց քաղաքագետը:

Հարցին՝ եթե արտահերթ ընտրությունները դեկտեմբերին կայանան, քաղաքական բոլոր ուժերը կլինե՞ն հավասար պայմաններում, Իգիթյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերը այսօր չեն ստեղծվել և իհարկե նրանք կլինեն պատրաստ. «Քաղաքական գործիչները ձևավորվում են ժամանակի ընթացքում»,-հավելեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ