Մեքենան անցել է սառույցի տակ. կա զոհ
Կամչատկայում նախօրեին Բոլշակա գետի շրջակայքում մեքենա է անցել սառույցի տակ: Մեքենայում եղել են 1957 թվականին ծնված վարորդն ու նրա կինը: 5 սանտիմետրանոց սառույցի շերտը չի կարողացել պահել մեքենայի ծանրությունը, կոտրվել է, եւ մեքենան անցել է սառույցի տակ:
Կնոջը հաջողվել է դուրս գալ մեքենայից ու փրկվել, սակայն նրա ամուսինը մահացել է: