20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալիեւի պատասխանը Փաշինյանի դիֆերամբներին

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Եւ մինչ ՀՀ վարչապետը դիֆերամբներ է ձոնում Ադրբեջանի գործընկերոջը՝ վերջինիս կրթվածության եւ բարձր որակակն հատկանիշների առնչությամբ, Իլհամ Ալիեւը չի շտապում հրաժարվել իր մշտական ձեռագրից:

Շաբաթ օրը` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական բանակի հրամանատարական կազմին է ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա: Այս մասին հայտնում է Trend-ը:

 Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և  հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ