24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը կոչ է անում «ճնշում գործադրել» Հայաստանի վրա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը»:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մամեդյարովի խոսքով՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի»: Նրա կարծիքով՝ «եթե հայկական նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավարական է անվանում, ապա պետք է գործի՝ համաձայն օրենքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների»:

«Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կանյունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ հենց իրենք են հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման հարցում ամենաշահագրգռված կողմը:

 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ