02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, գրում է Minval.az-ը։ 

Ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել» և տեղեկություն տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի մասնակցությամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու մասին:

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ