Եթե միայն սուբյեկտն է հեղինակություն, սա չի կարող հեղափոխություն համարվել. Լեռնիկ Ալեքսանյան
«Ինձ համար ընտրություններն ավելի դրական էին, քան՝ նախընտրական քարոզարշավը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Վերջինս անդրադառնալով քաղաքացիների քիչ մասնակցությանը ընտրություններին, ասաց, որ չէր եկել այն շերտը, որը շահագրգռված չէր: Ալեքսանյանը բացասական է գնահատում դա, ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:
Խոսելով Հայկ Մարությանի հավաքած ձայների մասին՝ 81,06 %, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ իր կարծիքով դա մի կողմից դրական է, իսկ մյուս կողմից՝ բացասական. «Դա Նիկոլ Փաշինյանի վստահության խնդիրն էր: Դրական է, որ ժողովուրդը հույս է կապում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն բացասական է, որ Ժողովուրդը անհատի հետ է հույսեր կապում: Սա չի կարող հեղափոխություն համարվել, եթե միայն սուբյեկտն է հեղինակություն լինում«,-շեշտեց նա:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյուքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։
Առավել մանրամասն` տեսանյութում: