03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկ Մարությանը՝ Երեւանի քաղաքապետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։ Ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։

Արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե, քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ