26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիեւը գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա:

Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»:

Ադրբեջանը հստակորեն գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու ու դա միանշանակ մեսիջ է`հայերին, Մինսկի խմբին`Ղարաբաղին չի տրվելու ոչ մի կարգավիճակ`Բաքուն ցանկանում է ոչ միայն յոթ շրջանները, այլ ամբողջ Արցախը, իսկ ինչ է նշանակում ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում`հայաթափություն, էթնիկ ջարդեր, Սումգայիթի, Բաքվի ջարդերի կրկնություն:

Բաքուն կոշտացրել է իր դիրքորոշումը`բանակցությունները մտել են փակուղի ու պատերազմն է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից ամենառեալը`Երևանն ու Ստեփանակերտն երբեք չեն համաձայնվի, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում`դա նոր հայոց ցեղասպանություն է ենթադրում արդեն արցախյան հողում: Բաքուն փորձում է վերադառնալ 1988թ.-ին`յոթ շրջանները հետ վերադարձնելով փորձել վերադարձնել նաև Լեռնային Ղարաբաղը կամ այս պարագայում արդեն ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքները: Փաստորեն Բաքվի համար արդեն իսկ անընդունելու ու քիչ են մադրիդյան սկզբունքները, որոնք ի դեպ ընդհանրապես հայանպաստ չեն:

Որը պետք է լինի ՀՀ-Արցախի պատասխանը` կառուցել այլ, նոր, smart բանակ`նորագույն տեխնոլոգիաներով, նոր զինատեսակներով, լրացնել այն բոլոր բացերը, որոնք կային ապրիլյան քառօրյայի ընթացքում: Դա ենթադրում է նոր տնտեսության կառուցում`այսօրվա տնտեսական հնարավորություններով ու ռազմական բյուջեով դա անելը շատ բարդ է`կանխել արտագաղթը, բացել աշխատատեղեր, մեծացնել պայմանագրայինների, պրոֆեսիոնալ զինվորականների թվաքանակը: Ժողովրդագրական վիճակն աղետալի է`այդ ուղղությամբ պետք է արվեն իրոք հեղափոխական լուծումներ`այսօր այդպիսի ռազմավարություն չկա:

Ադրբեջանը փորձելու է մեծացնել սեփական ռազմական ծախսերը`ՀՀ-ին ստիպելով մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ`վարկեր վերցնել ՌԴ-ից ու լինել կախված Մոսկվայի ռազմական առաքումներից, որոնք կարող են նաև ամենաանհրաժեշտ պահին ուշանալ:

ՀՀ-ն ու հատկապես Արցախը սեփական տարածքում պետք է կառուցեն նոր որակի ռազմաարդյունաբերական համալիր`քաղպաշտպանության նոր որակի լոգիստիկա, ակտիվ ու պատրաստված մոբռեսուրս`զորավարժություններին ներգրավվել հասարակության նորանոր շերտեր:

Բաքուն հստակ գնում է լայնածավալ պատերազմի`Ալիևի այսօրվա հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Պատերազմին պետք է պատրաստ լինել ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլ առումներով:

Արտեմ Բալասանով

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ