24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը գիտակցել է նման քայլի հետեւանքները, Փաշինյանը՝ ո՞չ. Հրապարակ

Չնայած Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ծրագիրը վարչապետի կողմից ներկայացվեց որպես «աջակցություն Հալեպի հայկական համայնքին», սակայն ակնհայտ է, որ այս քայլը ռուսական իշխանություններին ուղղված ռեւերանս է ընդամենը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է մոտ 100 հոգուց կազմված ռազմական մասնագետների՝ բժիշկներ, սակրավորներ, նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկել Սիրիա, եւ դա ներկայացվում է որպես «աննախադեպ համագործակցության օրինակ»:

Սակայն թերթը տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի գրեթե ողջ ընթացքում Ռուսաստանը ՀՀ իշխանություններին պարբերաբար առաջարկել է նման առաքելություն ուղարկել Սիրիա՝ ռուսական դրոշի ներքո: Սերժ Սարգսյանը, որ սովորաբար ռուսական քմահաճույքները կատարելու մեծ վարպետ էր եւ, որպես կանոն չէր հակառակվում Ռուսաստանից եկող հրահանգներին, այս դեպքում գիտակցել է նման քայլի հետեւանքները եւ հակընդդեմ առաջարկ է արել՝ նման առաքելություն Հայաստանը կուղարկի միայն այն պարագայում, եթե ՀԱՊԿ անդամ մյուս երկրները նույնպես ուղարկեն նման առաքելություններ: Դա փոքրիշատե կարդարացներ նման քայլն Արեւմուտքի աչքում եւ մեր՝ ֆորպոստի կարգավիճակն այնքան էլ չէր ընդծի: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ