24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էս ձեր լպստած դեղնամազիկ նախագահը ինչու՞ չի ընդունում մեր ծայրագույն ժողովրդապետին

Սիրելի գլենդելահայեր,

…էս ձեր լպստած դեղնամազիկ նախագահը ինչու՞ չի ընդունում մեր ծայրագույն ժողովրդապետին…

…կարող ա՞ վախենում ա հեղափոխությունը ձեր երկիրն էլ հասնի ու…

…ամերիկան քանդվի, կոռուպցիան բացահայտվի, մարդկանց երեսին վերջապես ժպիտ գա, փողոցները ծանր տեխնիկայով փակեն, ձեր օլիգարխներին փռեն ասֆալտին, սննդամթերքը թանկանա, Թրամփը իշխանություն ստանալու ու իշխանությունը պահելու համար Պուտինի դաբռոյի համար ամիսը մեկ վազի Մոսկվա, երկիրը բաժանվի սևերի ու սպիտակների, դրսի ու ներսի մեքսիկների, երկրում պոպուլիզմը թևածի, ընտրությունները կասկածի տակ առնվեն, աղքատության ավելացման վտանգը կախվի օդում, Չինաստանի հետ հարաբերությունները վատանան, կրիմինալը գլուխ բարձրացնեն ու միաժամանակ մլիցեքը հաբռգեն, լրատվամիջոցների մեջքին սկսի բարձրանալ իշխանությունը, սորոսն ու ռուսաստանը միջամտեն ընտրություններին, ամերիկան զորքը ուղարկի Սիրիա, ռուսաստանը թուրքերին զենք վաճառի, լիքը տխմար հայտնվի իշխանության մեջ, կրակեն ամերիկացի զինվորի վրա, «ժողովուրդ» ու «ոչխար» եզրերը քաղաքական բառապաշարում դառնան ամենահաճախ օգտագործվողները, քֆուրը մտնի նորմատիվ բառապաշար, ընտանիքն ու սոցիալական համերաշխությունը թուլանան… մարդիկ էլ ստիպված արտագաղթեն Հայաստանի Անջատյալ Նահանգներ…

…բայց ախր էս ամենը ամերիկա տեղ հիմա էլ բոլ-բոլ կա… ուրեմն ինչից է վախենում Թրամփը… գուցե նրա քեռին չէ հեղափոխությունը… Թրամփի քեռին չի, քեռին չի, հասկացանք, բայց ինչու՞ է լուռ յեղափոխական գլենդելահայությունը, ինչու չի աղմկում գետը, ինչու չի պահանջում իր նախագահից հանդիպել ոչ իր վարչապետին ու իր զորակցությունը հայտնել վերջինին, ինչու չի պայքարում հեղափոխության միջազգային ճանաչման համար՝ որպես աշխարհում ամենա-ամենա-ամենաթավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը… ուր են մեր գլենդելահայ քույրերն ու եղբայրները, ուր է Աճեմօղլուն, ուր են գլենդելահայ արվեստագետներն ու մտավորականները… առանց նրանց խորհուրդների, փորձի, արժեքների, կապիտալի, խոսքի ու միջամտության էս երկիրը կկործանվի, մարդիկ չեն գիտակցի ում հետ, ինչ, երբ ու ոնց… չեք վերադառնում մշտական բնակության, լավ եք անում, բայց մի զրկեք երկիրը ձեր կենսական ներկայությունից հոգևոր ու ամենակարևորը՝ քաղաքական դաշտում…

© մերժի՛ր Թրամփին

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ