24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքական կողմի համար խնդրի դրական լուծումը տարածաշրջանից Հայկական գործոնի վերացումն է. քաղաքագետ

«Ադրբեջանը միշտ էլ ցանկացած առիթ, օգտագործել է իր դիրքերը բարելավելու համար, և ներքաղաքական զարգացումը մշտապես եղել է այն գործոններից մեկը, որը թույլ է տվել ադրբեջանցիներին ենթադրելու, որ կարող են պահից օգտվել և ինչ-որ խնդիր լուծել»,-նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակից օգտվելով Ադրբեջանը որոշակի գործողություններ չի ձեռնարկի իրավիճակը էլ ավելի սրելու և երկրում վախի մթնոլորտ ստեղծելու համար:

Շահնազարյանի հավաստմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ հայոց բանակը անկախ ներքին քաղաքական զարգացումների բովանդակություններից մշտապես պատրաստ է եղել կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, և երկրի պատշտպանողականությունը ներքաղաքական պրոցեսների պատճառով երբևիցե չի նվազել: Այնուհանդերձ Մեիլք-Շահնազարյանը փաստում է՝ քաղաքական դաշտում Ադրբեջանի քայլերը ավելի արդյունավետ են եղել.«Բնականաբար նրանք հիմա էլ, քանի դեռ Հայաստանում կա քաղաքական ապակայուն իրավիճակ, փորձելու են օգտվել առիթից և ինչ-որ խնդիրների իրենց համար դրական լուծումներ տալ»,-նշեց նա:

 
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Արցախ կատարած այցի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի գործողությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին, մեր դիտարկմանը, որ Ադրբեջանին դա չի խանգարում կրակել հայկական գյուղերի վրա և թիրախավորել դրանք, և  հարցին, ի վերջո ի՞նչը կկանգնեցնի ադրբեջանական կողմին, քաղաքագետը պատասխանեց. «Հակառակորդին կանգնեցնելու է հայկական կողմի համախմբված պատասխանը: Համախմբված ասելով ես նկատի ունեմ և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական գործոնները»:

Նրա խոսքով՝ այսօր հայկական դիվանագիտությունը կաղում է, և մենք չենք կարողանում մեր դիվանագիտական կապերը օգտագործել Ադրբեջանին լռեցնելու համար: Սրա կողքին Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ ռազմական առումով այդ կոմպոնենտը լավ է աշխատում, բայց դիվանագիտությունը մի փոքր հետ է մնում. «Կարծում եմ՝ այդ առումով Զոհրաբ Մնացականյանի այսօրվա հիմնական խնդրներից մեկը պետք է լինի ամեն ինչ անել՝ միջազգային լուծման մեխանիզմներ լինելու համար»,-հավելեց նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման համար, ասելով, որ արդեն 26 տարի է ինչ ձգձգվում է այս գրծընթացը: Հարցին, թե խնդրի լուծման ի՞նչ հեռանկար կարող է պատկերացնել Էրդողանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ սա պարզապես քաղաքական հայտարարություն է, բայց պարզ է, որ թուրքական կողմը հակամարտության մեջ լիովին և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին. «Թուրքական կողմի համար խնդրի դրական լուծումը տարածաշրջանից Հայկական գործոնի վերացումն է»,-շեշտեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե վերջին օրերի ադրբեջանական կողմի ագրեսիան հաշվի առնելով արդյո՞ք ՀԱՊԿ- ի միջամտության կարիքը չկա, Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ իրավիճակը այնպիսին չէ, որ անհրաժեշտ լինի ՀԱՊԿ-ի միջամտությունը.«Մենք ի վիճակի ենք լուծել մեր խնդիրները, պետք է պարզապես քաղաքական ճիշտ որոշումներ, տեղեկատվական մշակված ճիշտ քաղաքականություն ուղղված թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային և թե՛ հայ հանրությանը: Դրա միջոցով մենք կարող են լուծել մեր առջև եղած բոլոր խդիրները»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ