26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ, մի արա. Հրապարակ

Կարելի է քննադատել ւսվանդույթնեին ու աշխատաոճը, բայց չի կարելի ոչնչացնել ինստիտուտները։
Կարելի է պատժել մարդուն, բայց չի կարելի նվաստացնել։ Կարելի Է արժանապատիվ կեցվածք ունենալ այլ երկրների հետ հարաբերություններում, բայց պոռոտախոսել, սեփական երկրիդ խնդիրներն անտեսել ու հնարավորությունները գերագնահատել չի կարելի։ 

Կարելի Է բարեփոխումներ  անել եւ կառավւսրման համակարգն օպտիմալացնել ու թարմացնել, բայց կադրային ջարդանել՝ հին ու փորձառու կադրերին ազատել, իսկ դեղնակտուց, անտեղյակ ու անգրագետ ջահելներին բերել չի կարելի։ 

Կարելի Է ժողովրդի կարծիքը հաշվի առնել, բայց պոպուլիստական մեթոդներով, Էժւսն դեմագոգիայով նրա սերը գրավել եւ նրա հետ մանիպուլյացիաներ անել չի կարելի։

Կարելի է անգամ անհաջող թեկնածու առաջադրել ամենապատասխանատու պաշտոնին, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի համար, ապա սերն ու սպառնալիքներն իրար խառնելով՝ նրան անցկացնել, բայց ընտրական համակարգը չի կարելի վերածել խեղկատակության, չի կարելի վարչապետի վւսրկանիշը շւսհարկելով՝ անցկացնել ցանկացած մեկին, չլսելով հանրային կարծիքն ու խելացի մարդկանց առւսրկությունները։ Կարելի է հանցագործություններ բացահւսյտել եւ կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղել, բայց չի կարելի իրավապահներին դարձնել դահիճներ, քրեական հետապնդումը՝ մսաղաց, այնտեղ հայտնվողներին՝ մսացու, որ հասարակությունն արյան հոտից խենթանա ու ավելի շատ արյուն պահանջի։

Առհասարակ՝ իշխանության խնդիրը հասարակությանը բարձրացնելն է, նրան բարության, ազնվության, մեծահոգության արժեքներ ներարկելը, երկրում ստեղծագործական եւ կառուցողական մթնոլորտ ձեւավորելը, այլ ոչ թե հաթաթաների, սպառնալիքների, վախի ու անհանդուրժողականության ձեւաչափը։

Սենք դեռ հույս ունենք, որ այս ամենը կհասկացվի։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ