22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Էհ, Նիկոլ, Նիկոլ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես գրում է Lenta.ru-ն, Կրեմլում այդ հանդիպումը լուսաբանող լրագրողներից «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը կարողացել է ֆիքսել, որ հայկական պատվիրակությունը Պուտինին որպես նվեր հայկական կոնյակ է տարել Երեւանից։

«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ ու վերադարձավ կես րոպեից։ Չնայած ձեռքերը մեջքի հետեւում էր պահված, բայց կարելի էր նկատել, որ ձեռքում ուներ բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ։ Դրա վրա ռուսերեն ու, հավանաբար, հայերեն գրություն էր․ «Հայկական կոնյակ»։ Դատելով նրանից, որ տուփը շատ ճմռթված էր՝ կոնյակը հին էր», -պատմել է Կոլեսնիկովը՝ նկատելով, թե հայկական պատվիրակությունը եղել է բավականին մարդաշատ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ