26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա հնարավոր էր միայն «նոր Հայաստանում»

«Նոր Հայաստանի» նորություններից
(Վարչապետի` վարսավիր օգնականը, բոթասները Փարիզից, «խելագար Շանթը», ՌԴ-ի կազմում Սիրիա մեկնող հայ զինվորականները, Վարչապետի թույլտվությամբ ամերիկյան լաբորատորիաներ մտնող ռուս մասնագետները և այլն)

-Շանթ Հարությունյանը ասուլիս տվեց ու շատ կոպիտ անդրադարձավ նոր կառավարության գործելաոճին և ըստ էության արժեքային առումով հակադրվեց ստեղծված իրավիճակին: «Նոր Հայաստանի» իշխանական քարոզչամեքենան սկսեց Շանթին ակնարկներով անվանել հոգեկան հիվանդ, իսկ Բ26-ին մոտ կանգանած ֆեյք էջերն այդ նույնն անում են բացեիբաց: Շանթի ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ ինչ-որ սահմանափակումներ են եղել 168ժամ հրապարակ օրաթերթերի ներկայությունն ապահովելու մասով, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչ սահմանափակման մասին էր խոսքը:

-Անցնող շաբաթվա ընթացքում պարզվեց, որ Նիկոլի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարը նշանակվել է Վարչապետի օգնական: Ասեք, որ շատ յուրահատուկ մոտեցում է. կնոջդ արտաքնապես գեղեցկացնողին նշանակել քեզ օգնական: Իրոք, որ ասպետական քայլ է և այո սա միայն հնարավոր էր «նոր Հայաստանում»: Բացի այդ պարզվեց, որ վարչապետի տիկինը Փարիզ է մեկնել, բայց թե ինչ նպատակով այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ հեգնանք-կռուտիտով այն սվաղվեց:

-Ուրեմն, անցնող շաբաթ պարզ դարձավ, որ ոչ միայն Սիրիա ենք զորք ուղարկում, որ Նիկոլը Պուտինին ապացուցի իր հավատարմությունը, այլև հանուն այդ նույն նպատակի Նիկոլը ռուսներին թույլատրել է, որպեսզի նրանք մտնեն ՀՀ-ում ԱՄՆ կառավարության կողմից բացված լաբորատորիաներ: Սրա մասին էլ իմացանք ռուսական ԶԼՄ-ներից:

-Անցած շաբաթ Փաշինյանի ագիտպրոպի ամենավառ ներկայացուցիչներից մեկը (sut.am կայք) հրապարակեց մի ահարկու և սարսափազդու տեղեկություն առ այն, որ Արտակ Զեյնալյանի ծառայողական մեքենան վերջինս օգտագործել է ոչ նպատակային: Պատկերացնում եք՞

-Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում արեց իր վարչապետության շրջանի «ամենալուրջ» հայտարարությունը կապված ԼՂ հակամարտության հետ, որում նա բառացի ասաց, որ իր կարծիքով «Արցախը պետք է միանա Հայաստանին»: Նույն հանդիպման ընթացքում Փաշինյանը գերազանցեց Գալուստ Գրիգորիչի անձնական ռեկորդը և կարողացավ մի 5 րոպե շարունակաբար «պատասանել» Ռուբեն Վարդանյանի հարցին այնպես, որ ոչ ոք չհասկացավ թե ինչ հարցի էր ի վերջո պատասխանում Փաշինյանը: Իհարկե սրան հաջորդեց ֆեյսբուքում Վարդանյանին ծաղրելու գործընթացը:

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ