27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաքուն պատասխանում է Երեւանին

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո երկար ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր նրան ներկայացնել, որպես Արցախից հող հանձնող ղեկավարի, ում տրամադրվածությունը տարբերվում էր նախորդ իշխանություններից։

Սակայն Մոսկվա քաղաքում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ինքը Ապագայում Արցախը պատկերացնում եմ որպես Հայաստանի մաս։ Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հասկացնելով, որ տարածքներ զիջելու մասին խոսակցությունները անիմաստ են, քանի որ ըստ Փաշինյանի «տարածքների համատեքստում ցանկացած զիջում կդիտարկվի, որպես թուլություն»։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը փորձեց պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը, քանի որ իրենց թեթև ձեռքով է նաև տարածվել Փաշինյանի մասին նման հոդվածները։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում գրված է․ «Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղը, որպես Հայաստանի տարածք համարելը անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդավորված բանակցային գործընթացին»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ