24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ականները Փաշինյանի կառավարության կազմից դաշնակիցներ են գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, եւ ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների:

Ու հիմա նրանք որոշել են, որ կողմ չեն քվեարկելու խորհրդարանի լուծարման տանող ցանկացած որոշման` որպես պատճառաբանություն բերելով այն հանգամանքը, որ ԱԺ-ն բնականոն աշխատում է, չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, այլ ընդունում նրանց բերած օրենքները: Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը չնայած ՀՀԿ-ականների քննադատություններին, ԱԺ-ում ընդունվում են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում:

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն ատամները սրած սպասում են նոր կառավարության սայթաքումներին ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ` հայ-ռուսական հարաբերություններում: Այս առումով լավագույն ցուցիչը լինելու է սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. բոլորը սպասում են, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը:

Այս լուրերի համատեքստում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը. «Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության, իսկ երբ կհեռանամ, պետք է ունենամ հստակ երաշխիքներ, որ որեւէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասել է վարչապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ