24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն խորհրդարանը չի տա. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետեւում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով:

Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը: «Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը: Թող խորհրդարանն էլ ընդդիմադիր լինի, ի՞նչ է եղել որ»,- նշեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ եւ՛ ինքը մնա վարչապետի պաշտոնում, եւ՛ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, եւ՛ խորհրդարանն ինքնալուծարվի, եւ՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն: Փաստորեն, նախորդ վարչապետի «հագով» ձեւված սահմանադրությունը նոր վարչապետի համար, այդուհանդերձ, «նեղ» է ստացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ