Սիրուշոն իսկապես փոքրիկի է սպասում
Henaran.am-ը դեռեւս հունվարին փորձել էր սիրված երգչուհի Սիրուշոյի մորից` Սյուզան Մարգարյանից ճշտել այն տեղեկությունները` արդյոք թոռնիկի է սպասում:
“Ի սեր Աստծո, եկեք չպատասխանեմ: Հանգիստ թողնենք, խնդրում եմ”,-ասաց Սյուզան Մարգարյանը` խոստանալով առաջինն այս մասին տեղեկցնել մեզ: Երեկվանից Համացանցում շրջանառվում են տեղեկություններ երգչուհու հղիության մասին: Սյուզան Մարգարյանը թերեւս հեռախոսազանգերից խուսափելով` անջատել է հեռախոսը:
Ներողություն խնդրելով սիրելի երգչուհուց` խախտում ենք լռության խոստումը: Հասկանալի է` անձնականն անձնական, բայց այն ինչ վերաբերում է հանրային դեմքերի անձնականին, պետք է պատրաստ լինել` գաղտնիության ձախողմանը:
Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, Սիրուշոն իսկապես փոքրիկի է սպասում: Նա հաշվառման է կանգնած “Նաիրի” բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: