Տղամարդկություն չունի. “Մենչի” եւ Գոքորի պատասխանը
Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը սոցցանցում գրառում է թողել, որտեղ անդրադարձել է Արմեն Պետրոսյանի`”Մենչի” հասցեին հնչած մեղադրանքներին.
“Երբ խոսքը գնում է առողջ քննադատության մասին, ես պարզապես կլռեմ և շատ ուշադիր կլսեմ, սակայն …
Ես ուղղակի ցանկանում եմ հրապարակել նյութի հեղինակի մի քանի նյութերի վերնագրեր, որոնք ցնցեցին ինձ, ինչպե՞ս կարող է նման հայրենասեր անձնավորությունը, որը մտածում է մեր մատաղ սերնդի դաստիարակության մասին նման հոդվածներ հրապարակել: Ստորև ներկայացնում եմ հոդվածների հիթ շքերթը:
1. 6 կանայք, ովքեր տղամարդ են դարձել
2. Քիմ Քարդաշյանը մերկացել է ամուսնու նոր տեսահոլովակի համար
3.”Սեքսը զիլ բան է”
4. Վարդանուշ Մարտիրոսյանի ամբողջովին մերկ պարը
5. 10 հետաքրքիր փաստ հետույքի մասին
6. Ավելի սեքսուալ դառնալու 7 լավագույն տարբերակները
7. Լուիզա-Լիանա երգը հայ փոքրիկի կատարմամբ
8. Սեքսի մասին ամենազվարճալի օրենքները
և այլն:
Ուղղակի կնշեմ մեկ բան, որ հեղինակը այս նյութը գրել է ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ ուղղակի հերթական անգամ բարձր դիտողականություն ապահովելու համար:
Սակայն պետք է ավելացնեմ, հարգելի SKANDALIST անձնական վիրավորանքի համար ըստ մարդկային օրենքների և ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108 հոդվածի դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք”:
“Մենչը” նույնպես մեկնաբանել է իրեն ուղղված քննադատությունը:
“Համաձայն եմ յուրաքանչյուր տեսակի առողջ քննադատության, բայց անձնական վիրավորանք հասցնել երբեք չի կարելի: Հեղինակը այնքան տղամարդկություն չունի, որ իր կողմից գրված հոդվածի տակ իր անուն ազգանունը չի գրում և խոսել այս վերնագրից հետո էթիկայի կամ անկրթության մասին, ուղղակի անիմաստ է: Խոսքի ազատությունը չի նշանակում, որ պետք է վիրավորել դիմացինի անձը”: