18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օհանավանի գյուղապետը դուրս եկավ` “ցրելու”

Արագածոտնի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչները չեն դադարեցնում իրենց պայքարը: Այսօր նրանք փողոց են դուրս եկել` իրենց պահանջը իրականացնելու պահանջով: Նրանց են միացել նաեւ Երեւանից “Նախախորհրդարանի” անդամներ եւ բնապահպաններ:

Henaran.am-ի թղթակիցը փորձեց Օհանավանի գյուղապետից ճշտել` այս պահին ի՞նչ է կատարվում: Գյուղապետ՝ Ալեքսան Ալեքսանյանը պատճառ բերելով զբաղվածությունն` ասաց, որ չի կարող խոսել, այնուամենայնիվ նշելով, որ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպում չի սպասվում և ինքն էլ գնում է “ցրելու”: Ի՞նչ եք ցրելու հարցին, նա պատասխանեց` “Գյուղացիների մտահոգությունը, որ տուն գնան”:

Նշենք, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 10:00-ից Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները հավաքվել են Օհանավան գյուղում՝ հանդիպելու Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

Հիշեցնենք, մարտի 7-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել էր Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծել հանձնաժողով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ