Սրտի համար ամենաօգտակար բանջարեղենը
Բժիշկները պնդում են, որ սրտի աշխատանքի համար ամենաօգտակար բանջարեղենը դդմիկն է՝ գրում է hronika.info-ն:
Սննդաբանները հաստատում են, որ դդմիկը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և չի գրգռում ստամոքսը և աղիները: Այն պարունակում C վիտամին, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը, որն էլ մաշկին ձգություն է հաղորդում:
Դդմիկի մեջ առկա բետա-կարոտինը օգտակար է մաշկի, մազերի և տեսողության համար: Այդ բանջարեղենը պարունակում է նաև կյանքի համար շատ կարևոր միկրոէլեմենտներ՝ կալիում, կալցիում, երկաթ, մագնեզիում, որոնք անհրաժեշտ են սրտին, գլխուղեղին, մկաններին և լյարդին: