Պատգամավորը թույլ չի՞ տա ՀԷԿ կառուցեն
՛՛Նման բան չկա: Ես ասել եմ՝ թող լինի ուսումնասիրություն, ուսումնասիրության արդյունքում թող լինի նախագիծ, լինի քննարկում, այն ժամանակ կայացվի որոշում՛՛,-ի պատասխան հարցի, թե ճիշտ է, որ ինքը և Օհանավան գյուղի շրջակայքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող գյուղացիները համաձայնության են եկել, որ ՀԷԿ-ը կառուցվի:
՛՛Պիտի լինեն ամբողջական փաստաթղթերը, առաջին հերթին համայնքը պետք է համաձայնությունը տա, փորձագետները, թե ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա՛՛,-հավելեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, Արագածոտնի մարզի գյուղացիները դեմ են ՀԷԿ-ին և դուրս էին եկել Ապարան-Երևան ճանապարհը փակել։ ՛՛Առաջին հայացքից թվում է, թե իրոք բիստրատոկ է, բայց անհասականալի բաներ կան, այդ փոքր ջրի վրա այդքան ԳԵՍ-երը կառուցելը ինչպե՞ս է լինելու, երբ ուսումնասիրություն կլինի, այդ ժամանակ նոր կարելի է եզրակացություն անել՛՛,-նկատեց պատգամավորը:
Նա նաև հայտնեց, որ այժմ ՀԷԿ-ի աշխատանքները կանգնած են, չեն շարունակվում:
Հարցին, թե պատասխանատվություն է ստանձնել, որ թույլ չի տալու կառուցել ՀԷԿ-ը մինչև իր կողմից նշված ուսումնասիրությունները չարվեն, նա պատասխանեց. ՛՛Ես նման պարտականություն չեմ կարող վերցնել, բայց լինելու եմ միշտ համայնքի բնակիչների կողքին՛՛:
Լյովա Խաչատրյանը այս շրջանից է, և մասնակցում է տեղացիների պայքարին: